ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իշխանությունները փորձում են արագ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել. Վանեցյանը կոչ է անում փողոց դուրս գալ

Եկանք, հասանք այն ծուղակին, որը կոչվում է արտահերթ ընտրություն, կառավարության մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մեկ ամիս է մնացել: Այս իշխանությունները փորձում են արագ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչ-որ ստորագրություններ դնել փաստաթղթերի տակ, որոնց հրապարակված մասը ես համարում եմ իրականությանը չհամապատասխանող: Մեր համոզմամբ, կա նաև քողարկված, գաղտնի մաս», - նշեց Վանեցյանը:

Նա նաև բարձրաձայնեց, որ ավելի քան 6 ամիս խոսվում է ՀՀ սուվերեն տարածքից, տարբեր գնահատակններով, շուրջ 7-8 գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին:

«Այս բանակցությունները վարելու է մի իշխանություն, որը նոյմեբրի 9-ին ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթը: Այսօր էլի փաստաթուղթ է հայտնվել, որը էլի ստորագրվելու է, որի մասին ԱԳՆ ներկայացուցիչն ասում է, որ նախարարությունում տեղյակ չեն», - նկատեց նա:

Արթուր Վանեցյանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց: Ըստ նրա՝ առաջին խնդիրն իշխանությանը իշխանությունից քշելն է, այնուհետև պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որը պետք է բաղկացած լինի բացառապես ազգային ու պետական մտածելակերպով գործիչներից:

Հետո արդեն որոշ ժամանակ անց անցկացնել ընտրություններ, և ժողովուրդը որոշի՝ ով է ղեկավարելու երկիրը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: