ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների և սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարները մտադիր են ընդհանուր շուկայում գազի գների և սակագների հարցին վերադառնալ երկրորդ կիսամյակում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն՝ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կայացած նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջոցառման փակ մասի շրջանակում հարցերը վերաբերում Էին գազի շուկային: Դուք գիտեք, որ պատրաստվել և ընդունվել Է հայեցակարգ, գազի շուկայի ձևավորման համապատասխան ծրագիր՛ հանգուցային ասպեկտներն են գազի շուկա մուտքի հնարավորության հավասարությունը բոլոր սուբյեկտների համար, որոնք կան ԵԱՏՄ-ում: Եվ այն ժամանակ գազի փոխադրման սակագների հետ կապված հարցերը վերջնականապես չեն համաձայնեցվել»,- մեջբերւմ Է նրա խոսքը ԲելՏԱ գործակալությունը:

Պետրիշենկոյի խոսքով՝ պայմանավորվել են, որ առարկայորեն այդ հանգուցային հարցրերի վերաբերյալ փորձագետները կմշակեն համապատասխան մոտեցումներ: «Անշուշտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակցությամբ: Եվ հաջորդ նիսին, որը պլանավորված Է ընթացիկ տարվա երկրորդ կեսին, կնեկայացնեն համապատասխան մոտեցումները և առաջարկությունները պետությունների ղեկավարների մակարդակով առարկայական քննարկման համար: Այդ թեման կարևորագույններից մեկն Էր փակ ձևաչափում»,- հայտարարել Է փոխվարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: