ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընդդիմությունը պետք է ցույց տա սեփական հանրությանը, որ իր օրակարգը պատերազմը չէ. Կարեն Բեքարյան (Tert.am)

Ալիևը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն ընտրություններից հետո քննարկելու պատրաստակամության մասին հայտարարելով, որոշակի ժամանակ է ստանում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին իր միանալ-չմիանալու հետ կապված դիրքորոշում հայտնելու համար: «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, փոխանցում է Tert.am:

Սակայն, ըստ վերլուծաբանի, սա Ադրբեջանի կողմից «բարի կամքի» ցուցաբերման միակ պատճառը չէ:

«Հայկական կողմի դիվանագիտական աշխատանքի տապալման արդյունքում  Ադրբեջանը կարողացավ աշխարհում ստեղծել կառուցողական իմիջ, որը երբևէ չէր ունեցել, - նշել է նա: - Սա նույն ձեռագրի մաս է, և միջազգային հանրությանը ներկայացնելով այսպիսի մոտեցում՝ Ալիևը մի կողմից փորձում է պահել իր «կառուցողականությունը», մյուս կողմից՝ ավելի լավ դիրքերից մարսեցնել պատերազմի սանձազերծումը, ուժի միջոցով արդյունքների ամրագրման փորձը»:


Միևնույն ժամանակ, Ալիևն իր այս հայտարարությամբ փորձում է քողարկել իր իրական գործողությունները: «Ամեն ինչ չի սկսվում և ավարտվում խաղաղության պայմանագրով: Այս խաղաղության պայմանագրի քննարկումներին կարելի է մոտենալ լավագույն դիրքերից, վատագույն դիրքերից, միջին դիրքերից: Ալիևը, քողարկվելով կառուցողականությամբ, իրականում հողի վրա փորձում է ստանալ հնարավորը, և այդ շրջանառվող փաստաթուղթը դրա օրինակներից մեկն է միայն», - նշել է նա:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ Ալիևի այս հայտարարությունը նաև ուղղակի օժանդակություն է գործող իշխանությանը, որը հնարավոր ամեն եղանակով հանրությանը փորձում է համոզել, որ խաղաղությունը հնարավոր է միայն իր կառավարման դեպքում: «Իր այս հայտարարությամբ Ալիևը մեր հանրությանը ենթարկում է հոգեբանական հարձակման կամ ուղղորդման», - ընդգծել է վերլուծաբանը:

Այս համատեքստում նա անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին՝ հիշեցնելով, որ հենց առաջին նախագահն է երկար տարիներ առաջ մղել «պատերազմ, թե խաղաղություն» դիլեման՝ բացառելով խաղաղության այլ տարբերակ, որտեղ ոչ թե փաթեթավորված կապիտուլացվում ես, այլ կարողանում ես պաշտպանել քո շահերը: 

«Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածում նորից լեգիտիմացվում է «պատերազմ, թե խաղաղություն» թեզը՝ դրդելով այս հանրությանը ընտրելու «խաղաղությունը»», - նշել է նա:

«Ընդդիմությունը պետք է բերի իր օրակարգը և ցույց տա սեփական հանրությանը, որ իր օրակարգը պատերազմը չէ: Հակառակ պարագայում այսպիսի շահարկումներով մեր հանրությունն ուղղորդվում է նորից ձայն տալու երկիրը բզկտող անգղերին», - եզրափակել է վերլուծաբանը: 

Մանրամասները տեսանյութում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: