ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս պահին թերևս ամենաերևացողն ու առաջնային կարևորության հարցը Հայաստան «հորդող» ադրբեջանցիներն են

 

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այս տարվա հունվար - ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ կազմել է 2,6 %:
Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ 0,9 %,
Շինարարությունը՝ 20,3 %,
Առևտրի շրջանառությունը՝ 4,8 %,
Սպառողական գների ինդեքսը՝ 5,4 %,
Արտաքին առևտրաշրջանառությունը՝ 7,2%,
Տնտեսական ակտիվության աճը դրական է և միաժամանակ՝ սպասված, որի վրա ազդող հնարավոր գործոններից են․ սեզոնայնությունը, արտերկրից (առավելապես ՌԴ-ից) դրամական փոխանցումների ավելացումը, տնտեսական ճգնաժամի՝ բազային վիճակին մոտենալու գործոնը , ինչը նկատելի էր նախորդ վիճակագրության ժամանակ։
Միևնույն ժամանակ, չենք կարող հաշվի չառնել, որ ներկայացված ժամանակահատվածը՝ հունվար-ապրիլը, համեմատվում է նախորդ տարվա հունվար-ապրիլի հետ, որում ներառված է կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված տնտեսական լոքդաունը։ Այսինքն, համեմատության բազան ճգնաժամային է։ Նեկայացված աճի ցուցանիշներն, անշուշտ, այսպիսին են նաև ի հաշիվ գնաճի բարձր մակարդակի։
Չափավոր ուրախությունը հասկանալի է՝ հաշվի առնելով տնտեսության իրական հատվածում եղած բոլոր գործոնները։
Այս պահի դրությամբ գործ ունենք օպերատիվ ցուցանիշների հետ, որոնք ունեն կարճաժամկետ բնույթ։ Իրավիճակից օգտվելով անհրաժեշտ են միջոցառումներ՝ ուղղված կայուն, երկարաժամեկտ և որակական աճ ապահովելուն։
Հ․Գ
Այս պահին թերևս ամենաերևացողն ու առաջնային կարևորության հարցը Հայաստան «հորդող» ադրբեջանցիներն են, եթե անգամ ունենանք եռանիշ տնտեսական աճ․․․»

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: