ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Դոնբասում լարվածության աճի մասին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է Դոնբասում լարվածության աճի, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցով գտնվում է Ուկրաինայում, որտեղ հանդիպումներ է անցկացնում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նախատեսում է նաև այցելել Դոնբաս:

«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսել ենք աճող լարվածություն և հրադադարի ռեժիմի խախտումներ: Մենք, իհարկե, պարտավոր ենք լուծել այդ խնդիրները և բարելավել մարդկանց իրավիճակը, որպեսզի նրանք ապահով ապրեն», - ասել է Շմիդը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն կաջակցի հակամարտության կարգավորման բոլոր ջանքերին Մինսկի գործընթացի, ինչպես նաև «Նորմանդական գործընթաց» -ի հիման վրա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: