ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 690,28 դրամ ԱՐԾԱԹ - 402,98 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 650,86 դրամ

Զինվորները ոչ թե գերեվարվել են, այլ՝ առևանգվել. Փաշինյանը հորդորում է հարցը չօգտագործել ներքաղաքական նպատակներով

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հայ-ադրբեջանական սահմանին առավոտյան միջադեպ է գրանցվել, հայտնում է Aysor.am-ը:

«ՀՀ զինված ուժերի վեց զինծառայող ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ, իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

«Մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները պետք է պարզվի, բայց մի բան հստակ է՝ դա գերեվարություն չէ, տեղի է ունեցել մեր զինվորների առևանգում ՀՀ տարածքից», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց՝ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են Հայաստանի համար ու այդ կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

«Շատ կարևոր եմ համարում այդ դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցը ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, սա կարևոր եմ համարում, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի ու զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինվորները, բանակը կատարում են ՀՀ սահմանները պահպանելու իրենց գործառույթը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ու սա այն պարագան է, երբ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր լծակները:

«Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է համախմբված լինի մեր զինված ուժերի, բանակի, պետական ինստիտուտների շուրջ», - նշեց Փաշինյանը:

Նա ասաց՝ հստակ է պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերը անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից ու Հայաստանը բոլոր իրավիճակներում լինելու է սթափ ու սադրանքների կառավարումը պետք է իրականացվի առավել շրջահայացորեն:

«Զինված ուժերը պիտի շարունակեն կատարել ՀՀ սահմանների պահպանության ու ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները: Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, ներվային ու չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները այստեղ ամենևին տեղին չեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.08.2021
17°  30° 
07.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: