ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիայի ԱԳ նախարարը կարևորել է ԼՂ հակամարտության լուծումն ու ռազմագերիների ազատ արձակումը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի և ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ առկա լարվածության կապակցությամբ և կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի նոր սրացմանը հանգեցնող գործողություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ավստրիայի արտգործնախարարությունից՝ մանրամասնելով, որ արտգործնախարարները քննարկել են Արցախյան  հակամարտությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Վտանգավոր մոլորություն կլինի հավատալ, որ հակամարտությունը լուծված է միայն այն պատճառով, որ զենքերն այժմ լուռ են: Ներքուստ հակամարտությունը շարունակում է եռալ»,- նշել է Շալլենբերգը՝ համոզմունք հայտնելով, որ տևական հակամարտությունը դադարեցնելու ամենակարևոր նախադրյալներից են մարդասիրական միջոցառումներն ու երկու կողմերի պատրաստակամությունը՝ ուղղված հակամարտության քաղաքական լուծմանը:

Նրա կարծիքով, այդ հարցում զգալի ներդրում պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) Եվրոպական Միության աջակցությամբ:

«Մեզ շտապ անհրաժեշտ են արագ և պրագմատիկ լուծումներ մարդասիրական այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելը և ականազերծումը: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ կրկին վերսկսելու երկխոսության գործընթացը՝ հակամարտության կարգավորման նպատակով: Մեր կարծիքով, այս գործում առաջատար դեր պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», -ասել է արտգործնախարար Շալլենբերգը՝ նշելով, որ անցյալ տարվա նոյեմբերի զինադադարը հակամարտության կարգավորմանն ուղղված առաջին քայլն էր միայն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: