ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենի վարչակազմը Հայաստանին ավելի քան 24 միլիոն դոլարի հետպատերազման օգնության փաթեթ է առաջարկում

Evan Vucci / AP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24.005.000 միլիոն դոլորի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նշվում է, որ ԱՄՆ օրենսդիրները մեկ անգամ չէ, որ կոչ են արել Հայաստանին ու Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով:

Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6.050.000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: