ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը հունիսի 1-ից բացել է իր ցամաքային սահմանները. մանրամասներ

Վրաստանը հունիսի 1-ից բացում է իր ցամաքային սահմանները, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով «Սպուտնիկ Գրուզիա»-ին:

Վրաստան կարող են մուտք գործել կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառությամբ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստան այցելած մարդկանց): Վրաստանի կառավարությունը կազմել է երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր առանց պատվաստման, սակայն բացասական ՊՇՌ-թեստով, որը հանձնել են ժամանումից 72 ժամ առաջ:

Այդ երկրների թվում են՝ ԵՄ երկրները, Իսրայելը, Թուրքիան, Շվեյցարիան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Հյուսիսային Իռլանդիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Կանադան, Ճապոնիան, Քուվեյթը, Չինաստանը, Հարավային Կորեան, Օմանը և Մոլդովան:

Վրաստան ժամանած օտարերկրացիները չպետք է մոռանան քովիդ-սահմանափակումների մասին: Հակառակ դեպքում խախտողները ստիպված կլինեն տուգանք վճարել:

Այսպես, Վրաստան մեկնելիս հիշեք, որ՝

Վրաստանում գործում է գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակում՝ ժամը 23:00-ից մինչեւ 05:00-ն: Խախտման դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի (615 դոլար);

Պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում դիմակ կրելը: Առանց դիմակի չի թույլատրվում նաեւ հասարակական տրանսպորտ նստել: Դիմակի բացակայության համար տուգանքը կազմում է 20 լարի (6 դոլար);

Արգելվում են նաեւ հարսանեկան արարողությունները, բանկետները, հոբելյանները, հոգեհացը: Տուգանքը՝ 2000 լարի (615 դոլար);

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: