ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան համառորեն անցնում է թույլատրելիի սահմանները. Ռոբերտ Քոչարյան

Ներքաղաքական վիճակը նպաստեց, որպեսզի պատերազմ սկսվի: Այս մասին «RBC TV»-ի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը: 

Հարցին, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը նպաստեց, որպեսզի պատերազմ սկսվի, նախկին նախագահը նշել է. «Անկասկած: Դրան նպաստեց նաեւ տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացումը: Ադրբեջանն իրեն ավելի վստահ զգաց: Մենք տեսնում ենք՝ ինչպես է  Թուրքիան համառորեն անցնում  է թույլատրելիի սահմանները: Եվ մենք տեսնում ենք՝ ինչպես է թուրքական նեոօսմանիզմի քաղաքականությունն ակտիվորեն զարգանում»:

Նախկին նախագահի խոսքով՝ ակնհայտ է թուրքական ազդեցությունը: «Ի դեպ, մենք շատ չմտածված քայլ կատարեցինք, երբ ՀՀ պաշտպանության նախարարը նոր հայեցակարգ հայտարարեց՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Դա չմտածված, պոպուլիստական քայլ էր, որի արդյունքը դարձավ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան»,-ասել է նա՝ հավելելով, որ տրամաբանությունը հետեւյալն է. եթե հայկական կողմն ունի որոշ նպատակներ, ապա այդ նպատակների չեզոքացումն ավելի արդյունավետ է հենց Թուրքիայի միջոցով:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: