ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուշացող հրաժարականները մնում են կիսաքայլեր, որոնք պետության համար որևէ խնդիր չեն լուծում. Կարեն Բեքարյան (Tert.am)

Պաշտոնյաների այսքան ուշացող հրաժարականները մնում են կիսաքայլեր, որոնք շարունակում են կործանել կործանված պետությունը, դրանք պետության համար որևէ խնդիր չեն լուծում: ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին նման գնահատական է տվել «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում, փոխանցում է Tert.am:

«Իսկ կարելի՞ էր ավելի հստակ նշել ուղերձում՝ մեր պետական, ազգային շահերի դեմ այդ գործողություններն ո՞վ է նախաձեռնում: Իսկ ի՞նչ է կոնկրետ անկնկալվում՝ արդեն կա՞ ստորագրված թուղթ, թե՞ կա պատրաստակամություն ստորագրելու, թուղթը միայն ա՞յն է, որը տեսել ենք, թե՞ էլի բաներ կան, թե՞ կան աշխարհաքաղաքական կենտրոններին տարաբնույթ խնդրանքներ, իշխանությունը պահելու դիմաց ցանկացած զիջման պատրաստակամություն: Ի՞նչ կա, ինչո՞ւ չեք բացում փակագծերը: Էլի կիսաքայլ՝ հույսով, որ սրանով պատասխանատվությունից կարելի է խուսափել», - նշել է նա:

Վերլուծաբանի կարծիքով՝ այսքան ժամանակ Արա Այվազյանն իր պաշտոնավարմամբ լեգիտիմացնել այս իշխանությունների գործելաոճը:

«Այվազյանն ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնել է այն փուլում, երբ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությամբ նախատեսված կետերը լիարժեք իրականացված չէին՝ այդ թվում, հողի վրա: Եվ եթե անգամ ստանձնում էր ամենաբարի նպատակներից ելնելով, նոյեմբերի 10-ի հայտարարության ժամանակացույցի ավարտը, դրանից հետո չպայմանավորվածները հանձնելը չհուշե՞ց, որ հնարավոր չէ աշխատել այդ կառավարությունում, որ անգամ եթե ունեցել ես ամենաբարի նպատակները, մաս ես կործանման»,- ասել է Բեքարյանը: 

Վելուծաբանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ողջ նախարարությունից այս հրաժարականին միացավ մեկ փոխնախարար և  մամուլի քարտուղարը, թեև, ենթադրվում էր, որ Այվազյանի արտասանած տեքստը հասկանալի է գործընկերների՝ փոխնախարարների, վարչության պետերի,  ուղղությունների պատասխանատուների համար:

Կարեն Բեքարյանն ընդգծել է, որ պաշտոնյաների հրաժարականները ինքնանպատակ չեն: «Դա պետք է ցույց տա սեփական հանրությանը, որ ամեն ինչ, մեղմ ասած, լավ չէ: Եթե իր հրաժարականի տեքստում կամ քայլում մտցնում է նաև բովանդակային էլեմենտ, ուղերձ է տալիս հանրությանը, որ պետք է փորձել կանխարգելիչ գործողություններ անել, որ իշխանությունը չհասցնի այն կործանմանը, ինչին հասցրեց՝ ի դեմս կյանքերի և հայրենիքի կորստի», - նշել է նա:

«Եթե դու այս ուղերձը չես ապահովում այդ հրաժարականով և եթե այդ հրաժարականի հարցը քո մոտ հասունանում է այնքան դանդաղ, որ ապահովես քո անձին վերաբերող շարժառիթները, այդ հրաժարականն ի՞նչ իմաստ և արժեք է ունենում», - ընդգծել է նա:

Մանրամասները տեսանյութում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: