ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 690,28 դրամ ԱՐԾԱԹ - 402,98 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 650,86 դրամ

Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից

Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից `կազմակերպության հանդեպ չվճարված պարտքերի պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նամակին՝ ուղղված ԳԱ նախագահ Վոլկան Բոզկիրին, փոխանցում է Tert.am:

Նշվում է, որ 19-րդ հոդվածի համաձայն, ՄԱԿ-ի անդամը, որն իր ներդրումները վճարելու հարցում պարտք է ունենում, իրավունք չունի քվեարկելու Գլխավոր ասամբլեայում «եթե նրա պարտքի չափը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիներին վճարման ենթակա ներդրումների չափին»:

Այնուամենայնիվ, Գլխավոր ասամբլեան կարող է թույլ տալ, որ անդամ երկիրը քվեարկի, եթե ընդունի, որ վճարման հետաձգումը պայմանավորված է տվյալ պետության վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.08.2021
17°  30° 
07.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: