ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ միջանցք, ինչի՞ համար. բացառված է. Սերժ Սարգսյան

Ի՞նչ միջանցք, ես տեղյակ չեմ այդ միջանցքից: Մենք չենք կարող ինչ-որ միջանցք տալ որևէ մեկին, ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տալ, Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Քաղաքացիներից մեկի հարցին՝ դե՞մ եք դրան, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «100 տոկոս»։

Որ տարածաշրջանում պետք է բացվեն կոմունիկացիաները, Սերժ Սարգսյանի խոսքով՝ այդտեղ խնդիր չկա.

«Բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը։ Մենք պարտակա՞ն ենք, պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ․ ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար», - հարցադրում է արել ՀՀ երրորդ նախագահը։

Քաղաքացու դիտարկմանը, թե հնարավոր է՝ պայմանավորվածություն կա Ռուսաստանի, Թուրքիայի հետ, Սարգսյանն արձագանքել է․

«Ես այդպիսի պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, և եթե մենք սրանց ճանապարհենք, ես ձեզ վստահեցնում եմ՝ որևէ իշխանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Միջանցքի վտանգն ի՞նչ է, հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու։ Մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ այս հատվածը տալիս ենք այս մեկի վերահսկողության տակ։ Բացառված է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: