ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ «Նազարբաև» կենտրոնում այսօր հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Ողջունելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է, որ Ղազախստանը պատմականորեն շատ ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ: «Դուք միանգամայն իրավացի եք,- ի պատասխան՝ ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Մեր հարաբերությունները շատ սերտ են և բարեկամական: Սրանք պարզապես խոսքեր չեն, հատկապես որ երկար տարիներ Ղազախստանում կա հայկական համայնք, որը շատ բարեկեցիկ է ապրում»: Երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման առումով զրուցակիցներն առանձնահատուկ են կարևորել Ղազախստանի հայ համայնքի դերը:

Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ հատկապես հետխորհրդային տարիներին՝ երկու երկրների անկախությունից հետո սերտորեն համագործակցել է Հայաստանի բոլոր ղեկավարների հետ: «Մեր երկրների միջեւ չլուծված խնդիրներ չկան»,- ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությունների ու հնարավորությունների, բազմակողմ հարթակներում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև մեր տարածաշրջանում առկա հրատապ խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած մարտահրավերներին և առաջացած մարդասիրական խնդիրներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 0 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: