ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը ստորագրել է օրենք Բաց երկնքի պայմանագրի չեղարկման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Բաց երկնքի պայմանագրի (ԲԵՊ) չեղարկման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի:

Մայիսի 19-ի օրենքը միաձայն ընդունվել է Պետդումայում։ Խորհրդարանի վերին պալատի նիստում հունիսի 2-ին սենատորները միաձայն հավանություն տվեցին օրենքին. կողմ քվեարկեց 152 մարդ։

Մայիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը տեղեկացրել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին Վաշինգտոնի՝ ԲԵՊ չվերադառնալու որոշման մասին։ Ըստ Ռյաբկովի՝ Մոսկվան չի պատրաստվում հօգուտ Վաշինգտոնի փոխել Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու իր դիրքորոշումը։

Անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ համաձայնագրից՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ ՌԴ-ն, իբր, խախտել է ԲԵՊ մի շարք դրույթներ։ Հունվարին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց պայմանագրից դուրս գալու ուղղությամբ ներպետական ընթացակարգերի գործարկման մասին, այնուհետև ՌԴ նախագահը Պետդումա մտցրեց ԲԵՊ չեղարկման մասին օրինագիծը։ Վերջին ժամանակներս Մոսկվայում քանիցս հայտարարել են այն մասին, որ համաձայնագրի պահպանման հնարավորությունը նվազագույնն է, իսկ չեղարկման գործընթացը կտևի մի քանի շաբաթ։

Պայմանագիրը  մասնակից պետություններին իրավունք է տալիս կատարել թռիչքներ մեկը մյուսի ցանկացած տարածքից՝ ռազմական գործունեությանը հետևելու համար, դրանում դիտորդական առաքելությունների համաձայնեցված և պայմանավորված քվոտաներին համապատասխան։ Այն նաև կանոնակարգում է թռիչքները, սահմանում պայմանագրի կատարման վերահսկման մեխանիզմը, պարունակում է պահանջներ ինքնաթիռին, անձնակազմի և դիտասարքերի տեխնիկական պարամետրերի սահմանափակումներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: