ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սրանց համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար, դրա համար ասում էին՝ տանք, որ հանգիստ ապրենք. Սերժ Սարգսյան

Այս ստահակները տարիներ ի վեր խոսում էին այն մասին, որ պետք է Ղարաբաղը տալ, Ղարաբաղից պրծնել, որ Հայաստանում հանգիստ ապրենք, Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է «Այսօր»-ը:

«Սրանց համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար։ Երբ մենք փորձում էինք բացատրել, որ Հայաստանից զորակոչված զինվորները, ծառայելով Արցախում՝ պաշտպանության բանակում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև՝ Հայաստանի սահմանները։ Հիմա վստահ եմ՝ բոլորդ էլ դրանում համոզվել եք, սյունեցիններն ավելի շատ են համոզվել, Գեղարքունիքում ապրողներն ավելի շատ են համոզվել», - ասել է Սերժ Սարգսյանը։

Նա ասել է, թե խայտառակություն է, որ ադրբեջանցիները Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա են։

«Ե՞րբ է եղել այդպիսի բան, 10 անգամ ավելի հեռու էին, ամոթ չի՞ մեզ, է՞ս էինք ուզում։ Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել։ Եվ ինչքան այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել», - նշել է ՀՀ երրորդ նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: