ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,591.5 դրամ ԱՐԾԱԹ - 400.99 դրամ ՊԼԱՏԻՆ - 16,746.57 դրամ

Հայաստանը և Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը

Հայաստանը և Վրաստանը վերսկսում  են երկաթուղային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով. հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կուղևորվի Բաթումի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիյա Տուրնավան: 

«Ես ցանկանում եմ ասել, որ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կուղևորվի Բաթումի՝ անցնելով Թբիլիսիով: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան երկրից զբոսաշրջիկները կգան Վրաստան, մեր սևծովյան կուրորտային վայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր»,- ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.08.2021
17°  30° 
07.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: