ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եղիսաբեթ Երկրորդն արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին շնորհավորել է դստեր ծնվելու կապակցությամբ

Getty

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին շնորհավորել է նրանց դստեր՝ Դիանա Լիլիբեթի ծնվելու կապակցությամբ: Շնորհավորանքը հունիսի 6-ի երեկոյան տեղադրվել է Բուքինգհեմյան պալատի Instagram-ի էջում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Շնորհավորում ենք Սասեքսի դուքսին և դքսուհուն Լիլիբեթ Դիանայի ծնվելու կապակցությամբ:  Թագուհին, Ուելսի արքայազնը (Չառլզը) և Քոռնուելի դքսուհին (Քամիլան), ինչպես նաև Քեմբրիջի դուքսը և դքսուհին (Ուիլյամը և Քեյթը) ուրախ են այդ նորության առիթով»,- ասվում է հայտարարությունում: 

Եղիսաբեթ Երկրորդը նախատատ է դարձել 11-րդ անգամ: Հունիսի 6-ի երեկոյան արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտնել են, որ ուրբաթ օրը՝ հունիսի 4-ին, Լոս Անջելեսում ծնվել է իրենց դուստրը:

Նրան անվանել են Դիանա Լիլիբեթ: Դիանա անունը փոքրիկն ստացել է արքայազն Հարրիի մոր պատվին, իսկ Լիլիբեթն այն անունն է, որով տանը անվանել են Եղիսաբեթ Երկրորդին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: