ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ կպաշտպանի Ուկրաինայի շահերը հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը:

«Դա հեռախոսազրույց էր, որը նրանք ծրագրել էին անցկացնել նախագահ Բայդենի՝ Եվրոպա ուղևորվելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպման նախաշեմին: Նրանք հնարավորություն ունեին բավական երկար խոսել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների բոլոր հարցերի մասին։ Նախագահ Բայդենը կարողացել է նախագահ Զելենսկուն ասել, որ հաստատակամորեն կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա ապագա ձգտումները: Նա նաև հայտնել է նախագահ Զելենսկուն, որ անհամբերությամբ սպասում է Սպիտակ տանը, Վաշինգտոնում, այս ամռանը, Եվրոպայից վերադառնալուց հետո»,- հայտնել է Սալիվանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: