ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարները մտքերի մանրակրկիտ փոխանակություն են անցկացրել այս տարվա մայիսի 26-ի արդյունքներից հետո Դոնբասում հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Ընդգծվել է, որ Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա և բոլոր կողմերն իրենց պարտավորությունները կատարելու անհրաժեշտություն ունեն:

Արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների` 2020 թ. նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի դրույթների կատարման վերաբերյալ, փոխանցում է Panorama.am-ը: 

Ընդգծվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կարևորությունը և առաջացող տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը:

Նախարարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում:

Ռուսական կողմը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: