ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայումս հայկական կողմի դիրքորոշումներին համապատասխան Արցախի հարցի լուծման ավելի շատ հնարավորություններ է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: 

«Այո, որոշակի ծանր և վիրավոր վիճակում ենք, բայց այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ: Ես տարօրինակ բան եմ ասում, բայց հավատացեք իմ այս արձանագրմանը և ավելի մանրամասն չեմ կարող ասել էլի նույն պատճառով, ինչ պատճառով 2018-2019 թվականներին չէի կարող մանրամասն ասել բանակցային բովանդակության մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը միայն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

«Պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են, և մեզ հարկավոր է հետևողական աշխատանք այս ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: