ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին արված առաջարկի իրագործումը. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արված իր առաջարկի իրագործումը`  Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին հայտարարել է Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Պատրաստ ենք ցանկացած պահի սկսել առաջարկի իրագործումը: Առաջարկի էությունը հետևյալն է. քանի որ Ադրբեջանն ասում է, որ իրենք քարտեզներ ունեն և խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, մենք առաջարկում ենք, որ երկու կողմը (Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը – խմբ.) հայելային եղանակով հետ քաշեն զորքերը, սահմանային գծի երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ սկսենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը հայկական կողմի համար մերժելի չէ:

«Շատերը փորձում են այդ բառերով վախեցնել, լարվածություն մտցնել: Ուրեմն այդպիսի երկիր չկա, որ նման անհրաժեշտության առաջ չի կանգնել: Այսինքն`ցանկացած անկախ երկիր ինչ-որ մի պահի պետք է այդ խնդրի առաջ կանգի: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ն հայտարարություն է արել, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանի դեմարկացիայի և դելիմիատացիայի աշխատանքներին, միևնույն ժամանակ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ Հայաստանի համար խաղաղ դարաշրջան ստեղծելը չի նշանակում, որ դա պետք է արվի Հայաստանի և Արցախի շահերը զոհաբերելու հաշվին:

«Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին լրացնում է»,- եզրափակեց Փաշինյանը: 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: