ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիան առաջիկա շաբաթներին Աֆղանստանից դուրս կբերի իր զինվորականներին

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում իտալական զորակազմն առաջիկա շաբաթներին լիովին կհեռանա այդ երկրից: Այս մասին հայտնել է La Stampa թերթը՝ նշելով, որ այնտեղ մնացած 800 զինծառայողների 20 տոկոսն արդեն վերադարձել է հայրենիք:

Հանրապետության պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին Հերաթում, որտեղ բազավորված են իտալացիները, հունիսի 8-ին մասնակցել է տեղական ռազմակայանում ազգային դրոշի իջեցման խորհրդանշական արարողությանը: Նա նշել է, որ կարևոր է թույլ չտալ Աֆղանստանի վերածումն «ահաբեկչության կենտրոնի», ինչպես նաև հայտնել է, որ կշարունակվի անվտանգության տեղական ուժերի պատրաստումն այդ երկրում «մինչև հիմա ձեռք բերված նպատակների պահպանման համար»:

Իտալական զորակազմը, որի թվաքանակը հասել էր ավելի քան 900-ի, գրեթե 20 տարվա ընթացքում Աֆղանստանում է գտնվել երեք առաքելությունների կազմում, և չնայած ներկայությունը վերջացնելու բազմակի փորձերին, Իտալիայի իշխանությունները հետաձգում էին դուրսբերումն ԱՄՆ-ի խնդրանքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: