ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարմիր գիծ է. Պուտին

ALEXEI NIKOLSKY/TASS

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ հարցազրույց է տվել ռուսական հեռուստատեսությանը, որում անդրադարձ է կատարել Ուկրաինային, մասնավորապես, ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը: Այս մասին հայտնում է korrespondent-ը։

Պուտինը նշել է, որ Ուկրաինայի՝ Դաշինք չմտնելու երաշխիքներ չկան: Նա Ուկրաինայի մուտքը Դաշինք անվանել է կարմիր գիծ:

«Պատկերացրեք, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Խարկովից կամ Դնեպրոպետրովսկից Մոսկվա հրթիռի թռիչքի ժամանակը կնվազի՝ հասնելով 7-10 րոպեի: Դա մեզ համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ», - ասել է Պուտինը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահն ասել է, որ ուկրաինացիների կեսը չի ցանկանում, որ երկիրը անդամակցի ՆԱՏՕ-ին, և «նրանք խելացի մարդիկ են, քանի որ հասկանում են, որ չեն ցանկանում կրակի գծում լինել, չեն ուզում լինել մանրադրամ կամ թնդանոթի միս»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: