ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեր-Պետրոսյանն առաջարկեց Փաշինյանին հրապարակել Ղարաբաղի վերաբերյալ իրենց խոսակցության ձայնագրությունը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության առնչությամբ, թե ես իբր նրան ասել եմ, որ «հողերն արդեն պետք է տաս», առաջարկում եմ Փաշինյանից պահանջել հրապարակել մեր խոսակցության ձայնագրությունը։ Այս մասին հունիսի 10-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, փոխանցում է News.am-ը: 

Նա պարզաբանել է, որ խոսակցությունը եղել է Փաշինյանի տանը՝ վստահություն հայտնելով, որ վերջինը հաստատ ձայնագրել է խոսակցությունը։ «Թող ցույց տա։ Ես գնացել էի այնտեղ միայն մի բան ասելու։ Ինձ միշտ հետաքրքրել է մի հարց՝ ղարաբաղյանը։ Ես Փաշինյանին ասացի, որ ինքը պետք է ամրագրի, թե ինչ է ժառանգություն ստացել Սերժ Սարգսյանից ղարաբաղյան հարցում փաստաթղթերի տեսքով։ Նա հարցրեց, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Ես նրան կոչ արեցի նամակ գրել Հայաստանի ԱԳՆ ղեկավարին եւ պահանջել երկու օրվա ընթացքում ներկայացնել ղարաբաղյան կարգավորման իրավիճակը 2018թ. ապրիլի դրությամբ։ Ես նրան ասացի. եթե դու ավելի լավ լուծում բերես, քան Սարգսյանը, դա քեզ պատիվ կբերի, իսկ եթե ավելի վատ որոշում բերես, ապա դա քո խայտառակությունը կլինի»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: