ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանի որոշ հատվածներում միջադեպերը չեն նպաստում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ եռակողմ աշխատանքային խումբը շուտով կվերսկսի իր գործունեությունը՝ համաձայն համաձայնագրերի: Այս մասին հունիսի 10-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama.am-ը:

«Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումն առաջնահերթ խնդիր է։ Ամենակարևոր խնդիրն է, որի իրականացման համար շահագրգիռ են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը: Համապատասխան համաձայնագրերը գրանցվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններում, 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին: Այս ուղղությամբ աշխատանքները վստահվել են երեք պետությունների փոխվարչապետերին՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Երեք երկրների ոլորտային մասնագետները կատարել են փորձագիտական վերլուծություն, որն անհրաժեշտ է հաղորդակցությունները վերականգնելու համար։ Այն սկզբունքորեն թույլ է տալիս, որ մոտ ապագայում անցնեն համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը:
Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը շուտով կվերսկսի իր գործունեությունը՝ համաձայն առաջնորդների եռակողմ համաձայնագրերի»,- հայտարարել է Զախարովան:

«Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում միջադեպերը, իհարկե, չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը: Եվ մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն,   լուծել հակասությունները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: