ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 309,09 դրամ ԱՐԾԱԹ - 358,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 810,34 դրամ

Վլադիկավկազը տարանցիկ չվերթներով կկապի Երևանն ու Ղրիմը

Ռուսական Nordwind ավիաընկերությունը հունիսի 15-ից կսկսի իրականացնել տարանցիկ թռիչքներ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ`կանգառ կատարելով Վլադիկավկազում: Այս մասին տեղեկացնում է ղրիմյան օդանավակայանի մամուլի ծառայությունը, գրում է EADaily լրատվականը:

Embraer E190 ինքնաթիռներով թռիչքները կիրականացվեն շաբաթը 1 անգամ ՝ երեքշաբթի օրերին, մինչև հոկտեմբերի 26-ը: Ուղևորության ընդհանուր տևողությունը կկազմի մոտ 5 ժամ:

«Սիմֆերոպոլի և Վլադիկավկազի միջև ուղիղ թռիչքները նորագույն պատմության մեջ կիրականացվեն առաջին անգամ: Դրանց մեկնարկից հետո դեպի Ղրիմ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի` հասնելով ռեկորդային 63 ուղղության», - նշել է Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Այնտեղ նաև նշել են, որ նոր թռիչքները կհետաքրքրեն Սիմֆերոպոլից Հայաստանի մայրաքաղաք ուղևորվողներին: Վլադիկավկազում հարմար կանգառն ապահովում է այս ուղղությամբ ամենաարագ և հարմարավետ թռիչքը, փոխանցում է Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.12.2021
17°  30° 
07.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: