ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում մեկնարկել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Հունիսի 10-ին Երևանում պաշտոնապես բացվել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Միջոցառման ընթացքում, խոսելով երկու հարևան ու բարեկամ երկրների պատմական հարաբերությունների մասին, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ասել է, որ այս ժամանակահատվածում այս ցուցահանդեսի անցկացումը կարևոր քայլ է երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։

Ելույթներից հետո, միջոցառմանը ներկա պաշտոնատարները շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և զրուցել մասնակիցների հետ։

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել Իրան-Հայաստան Առևտրի պալատի տնօրեն՝ Հերվիկ Յարիջանյանը, պալատի ղեկավար կազմի անդամ՝ Զահիր Խոդաբախշանդեն և քարտուղար՝ Գասպար Ամիրխանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև կիրակի օրը, փոխանցում է Panorama-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: