ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

15 հայ ռազմագերիներն արդեն Հայաստանում են. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գերիների վերադարձի հետ կապված

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

«Երկու օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանձնարարությամբ ունի առաքելություն այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում: Ես բնականաբար ասացի, որ մենք պատրաստ ենք: Ահա այսօր՝ գործադրված ջանքերի, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի, վրաց մեր եղբայրների, Եվրամիության մեր գործընկերների ջանքերի արդյունքում, մեր եղբայրները եկան Հայաստան: Եվ հիմա կտեղափոխվեն բուժզննության: Անպայման այսօր հարազատների հետ տեսակցություն կապահովենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որ ակապատ տարածքների վերաբերկալ քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ճիշտ է, բայց ոչ թե փոխանակել են գերիների հետ, այլ քայլին քայլով են պատասխանել: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են հումանիտար ականզերծման անհրաժեշտությունը:

«Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել: Այդ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը: Նույնիսկ այդ պայմաններում, երբ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան, նույնիսկ Լավրովի հետ եմ որոշակի քարտեզներ ուղարկել Ադրեջանին: Մենք պատրատ ենք այս գործընթացը շարունակել, խնդիր ենք դրել, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհակալություն հայտնեց գերիների վերադարձի գործում իրենց ներդրումն ունեցած գործընկերներին:

Փաշինյանը հրապարակեց Հայաստան վերադարձած հայ ռազմագերիներից մի քանիսի անունները.

Ստեփանյան Արթուր Արմավիրի մարզից

Էլիբեկյան Գեղամ Արտաշատից

Սեդրակյան Ալեքսանդր Արմավիրից

Գասպարյան էրիկ Երևանից

Բաբայան Սաշա Մասիսից

Անդրեասյան Արտակ Էջմիածինից

Խաչատրյան Էրիկ Մասիսից

Սերունյան Նարեկ Հրազդանի տարածաշրջան հուղ Քաղսի

Պետրոսյան Սասուն Արցախից

Սարգսյան Վրույր Կոտայքից

Բուդոյան Արմեն Վարդեինիսից

Հովհաննիսյան Բորիս Ալավերդիից

Աբգարյան Արթուր Արմավիրից

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս խմբում են Վարդենիսից վերջերս գերեվարված 6 տղաներից 4-ը, նաև Խծաբերդի Հին թաղեր հատվածում գերեվարվածներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում գերի ընկածներ:

«Պատկերացնում եմ, թե հիմա ինչ ուրախություն է տիրում այն ընտանիքներում, որոնց հարազատները վերադարձել են, բայց նաև պատկերացնում եմ, թե ինչ տրտմություն է տիրում այն ընտանիքներում, որոնք գերիներ ունեն: Հարց է առաջանում, թե ինչու այս անուն ազգանունով մարդիկ են վերադառնում: Ես չեմ կարող ունենալ նախընտրելի անուններ, որովհետև ՀՀ քաղաքացիների միջև չեմ կարող դնել տարբերակում, չեմ կարող տալ անուն: Ես ասել եմ, որ մեզ համար միանշանակ է՝ մեր եղբայրները պետք է վերադառնան: Ես ոչ ոքի մեջ տարբերություն չեմ դնում: Նրանցից յուրաքանչյուրի վերադարձը ինձ համար կարևոր է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
01.08.2021
17°  30° 
02.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: