ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը հայտնել է, որ Էրդողանի հետ բանակցություններն անցել են խաղաղ մթնոլորտում

Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված բանակցություններն անցել են լավ մթնոլորտում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանդիպմանը և ավարտված գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:

«Մեր այս բանակցություններն ընթացել են խաղաղ մթնոլորտում»,-ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով Էրդողանի կողմից նախկինում իր հասցեին արված վիրավորական հայտարարությունները և առաջացած հակասությունները, նա նշել է, որ ընթացիկ բանակցություններում «ոչ ոք ներողություն չի խնդրել, և ոչ մի կողմ չի էլ պահանջել դա»: «Բայց արտահայտվել է աշխատանքը վերսկսելու հստակ ցանկություն»,-ասել է Մակրոնը:

Միևնույն ժամանակ, նա հատուկ ընդգծել է, որ «վերջին ամիսները նշանավորվել են կողմերի ավելի հանդարտ հանրային հայտարարություններով»: «Եվ ես իմ գոհունակությունն եմ հայտնում այս կապակցությամբ»,- ասել է Մակրոնը:

«Բանակցությունների ընթացքում երկուսս էլ նշել ենք, որ անհրաժեշտ է, ելնելով մեր հավաքական նպատակներից, գործադրել բոլոր ջանքերը համատեղ աշխատանք ապահովելու համար»,-ասել է նա:

Մակրոնը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում «ինքը մի շարք պարզաբանումներ է տվել այն թեմաների վերաբերյալ, որոնք կարող էին աղավաղվել և օգտագործվել որպես հարձակման պատրվակ»: «Դա առաջին հերթին վերաբերում է իսլամի խնդրին. ես նախագահ Էրդողանին հստակ ասել եմ, որ ֆրանսիական քաղաքականությունը չի կայանում որևէ կրոնի վրա հարձակման մեջ»,-ասել է նա:

«Մեր միլիոնավոր  քաղաքացիներ մուսուլման հավատացյալներ են, նրանք ամեն օր դավանում են այս կրոնը»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը: «Այս առումով ուզում եմ ընդգծել, որ այս ոլորտը չի տարածվում ֆրանսիական պետության վրա, և այն ամենը, ինչ այն պահանջում է մուսուլմաններից, խստորեն պահպանելն է Ֆրանսիայի Հանրապետության օրենքներն ու կանոնները»,-ասել է Մակրոնը:

«Ես կարծում եմ, որ Էրդողանին ուղղված բոլոր այս պարզաբանումներն անհրաժեշտ էին պարզեցված մոտեցումից խուսափելու համար, որն արդեն հանգեցրել է միջադեպերի և  սրման ի հայտ գալուն (Ֆրանսիայի դեմ): Եվ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև մի շարք այլ տարածաշրջաններում, որտեղ իսլամը գերիշխող կրոնն է: Ավելին, այս ամենն օգտագործել են իրենց նպատակների համար մի շարք պետություններ, որոնք բնավ Ֆրանսիայի բարեկամը չեն»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

«Նախագահ Էրդողանն ըմբռնումով է ընդունել իմ կողմից այս բոլոր բացատրությունները և հասկացրել է, որ իր համար կարևոր են ինչպես Ֆրանսիայի անվտանգությունը, այնպես էլ նրա բնակչության համախմբվածությունը»: Միաժամանակ ես նրան հիշեցրել եմ, որ Ֆրանսիայի համար կարևոր նպատակ է հարգել բոլոր կրոնները» -ասել է Մակրոնը:

«Սա այն եղանակն է, որով մենք կարող ենք ստեղծել (Թուրքիայի հետ) համագործակցության գծեր և օգտակար գործողություններ: Հետևաբար, շատ կարևոր է ապահովել դրա առաջընթացը»,-եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: