ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՔՊ-ն փոխել է համապետական հանրահավաքի օրը

«Մենք քննարկել և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում»,-Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Panorama-ն:

Նա նշեց, որ նման որոշում են կայացրել, քանի որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաք նույնպես նախատեսված էր նույն վայրում նույն օրը։

Երեկ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արման Վարդևանյանը հայտարարել էր. «Հունիսի 18-ի հանրային հավաքի մասին դիմումն իմ կողմից ներկայացվել էր սույն թվականի  մայիսի 19-ին։ Հավաքների ազատության մասին օրենքը հետևյալ տրամաբանությունն ունի՝ ով առաջինն է ներկայացնում հավաքի վերաբերյալ դիմումը, նա էլ ծանրաբեռնում է համապատասխան վայրը։

Տեղեկություն ունեի, որ հունիսի 17-ի համար  հրապարակում հավաք անցկացնելու համար իրազեկում է ներկայացրել  ներկայիս ժամանակավոր և հեռացող իշխանության ներկայացուցիչը։ Այդ իսկ պատճառով դաշինքի կողմից հավաք անելու համար հունիսի 17-ը բացառվել էր՝ հաշվի առնելով ռիսկերը։  Մեր կողմից ներկայացվեց հունիսի 18-ի համար,ո րը պատշաճ կերպով մուտքագրվել և ընթացք էր ստացել։ Սակայն տեղի ունեցավ այն, որ հակառակ կողմը մեր նման մոտեցում չցուցաբերեց։ Նրանք հունիսի 18-ին հանրահավաք անցկացնելու համար դիմում են ներկայացրել, չնայած մեր կողմից ներկայացրել էր մինչև ժամը ՝ 21․00-ն, քաղաքապետարանը որոշել էր, որ պետք է հավաքն ավարտվի 20․00-ին և սկսի հաջորդ ուժի հավաքը։ Նման որոշում կայացվել էր նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը գրավոր տեղեկացրել էր  ռիսկերի մասին, եթե երկու հակառակ կարծիք ունեցող ուժերի հավաքը տեղի ունենա նույն վայրում»։

Ամեն դեպքում Վարդևանյանի խոսքով, քաղքապետարանը որոշում անփոփոխ է։ Նա նաև հայտնել էր,որ վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է ժամը ՝ 21․00-ի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: