ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք էր կռվել, այլ ոչ թե նահանջել եւ ամեն ինչ հերթով հանձնել. Քոչարյան

Եթե մենք անկանում ենք երկարատեւ խաղաղություն, ապա պետք է որոշումներ ընդունենք, որոնք շատ անարդարացի չեն լինի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, բանակցություններով կարելի է գալ համաձայնության ԼՂԻՄ նախկին տարածքի, սահմանների վերաբերյալ։ Այստեղ մենք բավական ուժեղ փաստարկում ունենք, այն ազգի ինքնորոշման իրավունքի հետ է կապված։ Տեսնում եմ որոշակի հեռանկարներ բանակցությունների համար։ Ի՞նչ ձեւաչափով կարող են լինել բանակցությունները. առայժմ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն է։ Իրադարձությունները հանգեցրին այն բանին, որ Ռուսաստանի դերն ավելի գերակշռող է դարձել, եւ այն զբաղեցնում է առաջատար դիրքեր Մինսկի խմբի շրջանակում»,- նշեց նախկին նախագահը։

Հարցին, թե կար հնարավորություն ավելի շուտ դադարեցնելու պատերազմը, Քոչարյանը պատասխանեց. «Անկասկած։ Նախ՝ կար այն տանուլ չտալու բացարձակ հնարավորությունը, պետք էր այն կանգնեցնել։ Եվ նման հնարավորություններ կային։ Սա պարզապես անտաղանդ կառավարում է։ Կար Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը՝ կանգնեցնելու պատերազմը։ Եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 19-ին։ Հայկական կողմը միանգամայն անհասկանալի պատճառներով մերժեց այդ առաջարկը՝ դա բացատրելով նրանով, որ իրեն (Փաշինյանին) ճիշտ չեն հասկանա եւ դավաճան կանվանեն։ Ավելի շատ կորցրինք, քան եթե համաձայնեինք այդ պահին։ Իսկ դավաճան, միեւնույն է, անվանում են», գրում է News.am-ը։

Նախկին նախագահը չի կարծում, թե Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչումը պատերազմի ժամանակ շոշափելի հետեւանքներ կունենար. «Իսկ ի՞նչ կփոխեր ճանաչումը պատերազմի ժամանակ։ Պետք էր կռվել, պետք էր պահել ճակատը, այլ ոչ թե նահանջել եւ հերթով հանձնել ամեն ինչ։ Չեմ կարծում, թե դա ինչ-որ բան կփոխեր։ Մենք չէինք ընդունում ԼՂՀ անկախությունը, որպեսզի պատերազմ չսադրենք։ Իսկ գործող իշխանությունը խնդիրը ինքնորոշման հարթությունից տեղափոխեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարթություն։ Գիտակցաբա՞ր, թե՞ հիմարության պատճառով՝ մանրամասների մեջ չեմ խորանա։ Բայց դա արվեց, եւ դա լեգիտիմացրեց Ադրբեջանի ռազմական կամպանիան։ Իբր, մենք վերականգնում ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ ոչ մի երկիր չդատապարտեց ռազմական գործողություններ սկսելը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: