ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հեյնիկենի» ադրբեջանական դրոշով խմբաքանակն արտադրվել է ՌԴ-ում և ՀՀ է ներկրվել օրենքին համախպատասխան. ՍԱՏՄ

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի հետ կապված պարզաբանում է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

««Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը:

ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: