ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես հանձնվեցին Շուշին և Հադրութը. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է պատերազմում կրած պարտության պատճառները, փոխանցում է News.am-ը:

«Ցնցումը ծայրաստիճան ծանր է. 35 հազար մարդ անօթևան է մնացել, մեծ ավերածություններ: Անհրաժեշտ է ջանք գործադրել, անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի տնտեսությունը, անհրաժեշտ է ունենալ միջոցներ, որոնք կօգնեն Ղարաբաղին ուշքի գալ պատերազմից հետո: Ամենաուղիղ ճանապարհը սոցիալական խնդիրները կառուցելը, կարգավորելն ու լուծելն է: Դա միջոցներ է պահանջում: Դա Հայաստանի, հայկական սփյուռքի հնարավորություններն են, մենք կփորձենք միջազգային կազմակերպություններին ներգրավել վերականգնման առավել ակտիվ քաղաքականության համար»,- ասել է երկրորդ նախագահը` խոսելով առկա իրավիճակից դուրս գալու մասին:

Ինչ վերաբերում է պատերազմի արդյունքներին, թե ինչո՞ւ ամեն ինչ այդքան ողբերգական եղավ, Քոչարյանը նշել է. «Բուն Հայաստանում անտաղանդ կառավարումը, զորքերի անտաղանդ կառավարումը: Բացարձակ թյուրըմբռնում, թե ինչ է պատերազմը, ինչ է զորահավաքը, ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորումը, ինչ է բանակի համալրումը: Ցանկացած բանակ լայնամասշտաբ պատերազմի դեպքում իր մարդկային ռեսուրսներով ու ներուժով կարող է դիմակայել ընդամենը մեկուկես շաբաթ: Հետո պետությունը մտնում է իր ամբողջ հզորությամբ, տեղի է ունենում մարդկանց մոբիլիզացիա, պահուստների նախապատրաստում, համալրում: Այստեղ ձախողումը բացարձակապես լիակատար էր: Եղան բացարձակապես անընդունելի որոշումներ և այնքան անհասկանալի, որ դա մեծ կասկածներ էր առաջացնում` գուցե՞ այստեղ այլ պայմանավորվածություններ կան, արդյո՞ք չկա դավաճանություն` մի բան, որն արդեն դավադրության տեսությունների դաշտից է: Եվ նման կասկածները դեռ կան: Ընտրություններից հետո դրանք պարզապես պետք է ցրվեն մանրակրկիտ հետաքննությամբ: Միանգամայն անհասկանալի է, թե ինչպես նրանք հանձնեցին Շուշին, անհասկանալի են որոշ որոշումներ՝ կապված նույն Շուշիի պաշտպանության հետ, անհասկանալի է, թե ինչպես հանձնվեց Հադրութը, ինչպես ադրբեջանական զորքերը, փաստացի առանց որևէ դիմադրության հանդիպելու, Հադրութից պիկապներով հայտնվեցին Շուշիի մոտ: Դա բոլորովին անհասկանալի պատմություն է, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: