ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունու ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները լուծում են հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման և Արցախի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն, փոխանցում է Panorama-ն:

Տեղեկատվության մեջ ասվում է, որ Մարտունու շրջանում, ռուս խաղաղապահներն ապահովել են երկու բնակավայրերի ջուր ապահովող ջրատարի անցկացման աշխատանքների անվտանգությունը:

«Աշխատանքներ են տարվում Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավար Էդիկ Հովհաննիսյանը:

Մոտակա ջրամատակարարման կետը գտնվում է շփման գծի հարևանությամբ, այդ պատճառով էլ տեղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար:

«Պատերազմից հետո խնդիրներ են առաջացել այս երկու գյուղերում ջրամատակարարման հետ կապված, դիմեցինք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին: Նրանք շատ արագ արձագանքեցին, շատ շնորհակալ եմ դրա համար»,- շնորհակալություն հայտնեց վարչակազմի ղեկավարը:

«Վերականգնման աշխատանքների վայրում ռուս սակրավորները ստուգել են շրջակա տարածքը՝ պայթուցիկ առարկաներ հայտնաբերելու նպատակով, որից հետո թույլ են տվել աշխատել ինժեներական սարքավորումներին:

Խողովակաշարի 20 կիլոմետրը փոխարինելուց հետո Արցախի  Թաղավարդ գյուղերի և Կարմիր Շուկայի ավելի քան 2500 բնակիչներ կապահովվեն խմելու ջրով»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: