Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործություններին իրավաքաղաքական գնահատականներ տալու ուղղությամբ. Արցախի ՄԻՊ
1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը՝ կորցնելով ամեն ինչ, բախվել աղքատության, գործազրկության, ինտեգրման հետ կապված բազմաթիվ խնդիրների և առերեսվել իրենց իրավունքների համատարած խախտումների։ Այս մասին ասվում է Արցախի ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:
«Եթե մինչև տարվա (1992) հոկտեմբեր Ղարաբաղում թեկուզ մեկ հայ մնա, Ադրբեջանի ժողովուրդը կարող է ինձ կախաղան հանել Բաքվի կենտրոնական հրապարակում»,- իր ժողովրդին խոստանում էր Ադրբեջանի ղեկավարը։
Ազգային, կրոնական, էթնիկական պատկանելիության հիմքով հայ բնակչության վտարումը շրջանից միջազգային հանրության կողմից հստակ գնահատականի չարժանացավ, իսկ նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց։ Իրենց բնակավայրերը կորցրած մարդկանցից շատերը միջազգային համապատասխան կառույցների կողմից այդպես էլ չճանաչվեցին որպես փախստական կամ խոցելի կարգավիճակ ունեցող անձինք և հետևաբար որևէ աջակցություն չստացան միջազգային հանրությունից։ Այն դեպքում, երբ ադրբեջանցի փախստականները հսկայական միջազգային աջակցություն էին ստանում, հայերը զրկված էին դրանից։
Այսօր էլ, երբ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչ մնացել է անօթևան, երբ այդ մարդկանց կարիքները հոգալու և նրանց նվազագույն կենսապահովման համար պայմաններ ստեղծելու համար Արցախը միջազգային հանրության աջակցության կարիքը ունի, միջազգային կազմակերպությունները անտարբերություն են ցուցաբերում՝ իրենց վարքագիծը պայմանավորելով Արցախի միջազգային իրավական կարգավիճակով։
Սա դատապարտելի անտարբերություն է և չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից։
Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների իրավաքաղաքական գնահատականներ տալու և սոցիալ-տնտեսական հատուցման հետագա աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 1,03 կմ/ժ