ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը

Фото: Пресс-служба МИД РФ / ТАСС

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը Մոսկվա կմեկնի հունիսի 21-ին և կմասնակցի անվտանգության միջազգային խորհրդաժողովին:

Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների ժամանակ Լավրովն ու Շմիդը կքննարկեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Կողմերը Ուկրաինայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքներ կփոխանակեն։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: