ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

15 գերիի վերադարձը հույս է ներշնչում, որ առաջիկայում կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն. Փաշինյան

Մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Հանրապետության հրապարակում Հանրապետության hրապարակում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը։

«Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան, քան աբսուրդ, դժվար է անվանել։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք շատ հստակ։ Տարածաշրջանի տնտեսական կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ, երկրները կստանան հավասարաչափ և համաչափ հնարավորություններ այնպես, ինչպես նկարագրված է Մոսկվայի՝ 2021թ.-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ։ Հայաստանը տրամադրված է հետևողականորեն առաջ շարժվել այս հայտարարության դրույթները կյանքի կոչելու համար, և սա ռազմավարական նվաճում կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ լայն դռներ բացելով խաղաղության, կայունության և երկարատև զարգացման համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Անվտանգային ոլորտում մեր հրատապ մյուս հարցը հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում տիրող իրավիճակն է։ Մենք ասում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, քանի որ տեսնում ենք դրա իրական հնարավորությունը։ Մեր բոլոր միջազգային գործընկերները կիսում են մեր տեսակետը. այն է, Ադրբեջանի զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից , ընդ որում Հայաստանը պատրաստ է ընդունել միջազգային գործընկերների առաջարկը՝ զորքերի՝ հայելային դուրս բերելու, սահմանի երկայնքով ռուս սահմանապահ կետերի տեղակայման և միջազգային հովանու ներքո հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքներ տանելու մասին՝ այդ աշխատանքը սկսելով հենց Սոթք-Խոզնավար հատվածից, դրանից հետո աշխատանքներ իրականացնել մնացած հատվածներում»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԼՂ հարցը կարգավորված չէ և այն սպասում է համապարփակ և ամբողջական լուծման։ Հարցի կարգավորման մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը։ Մեր համոզմամբ, 44-օրյա պատերազմը ԼՂ –ի, հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել, անջատում՝ հանուն փրկության տրամաբանության ներքո։  Ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում»։

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ Փաշինյանն ասաց. «Մեր 15 գերիների վերադարձը, որը մի քանի օր առաջ տեղի ունեցավ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենանք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որևէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շուտով վերադառնալու են հայրենիք, բայց կարևոր է, որ հումանիտար հարցերում իրադարձությունները տեղի ունենան հնարավորինս արագ, օր առաջ, առանց հակահումանիստական ու հակամարդկային սակարկումների, և Հայաստանն արտահայտում է իր պատրաստակամությունը նման քայլերով առաջ գնալու և մեր այս դիրքորոշումը մեր բոլոր միջազգային գործընկերները տեսել են և համոզվել են դրանում»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: