ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ. Զախարովան` Շուշիի հռչակագրի մասին

mid.ru

Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Շուշիի հռչակագիրը, փոխանցում է Tert.am-ը:

«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ: Մենք սրա հիման վրա ենք դիտարկում Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակի վերջին շփումները»,- հայտարարել է Զախարովան:

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: