ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Չի կարելի ՀՀ պետական սահմանների հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից. կառավարության մոտեցումը չափազանց վտանգավոր է. ՄԻՊ

Չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ: ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ թվում` կապված միջազգային դիտորդների առաջարկվող մեխանիզմի հետ:
Դրա համար էլ լուրջ խնդիրներ են առաջ եկել Կառավարության կողմից սեփական քաղաքացիների և առաջնահերթ` սահմանային բնակչության նկատմամբ` իրավունքների պաշտպանության, անվտանգ ու բնականոն կյանքի ապահովման պոզիտիվ պարտավորությունների կատարման հարցում:
Կառավարության ներկայիս մոտեցումների պատճառով առանձին պետական մարմիններ ձախողում են իրենց գործառույթների կատարումը:
Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պարտադիր է ուղղակի, որպեսզի, նախ, լինի անվտանգության գոտի, ինչը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ բնակիչների իրավունքները, երաշխավորել նրանց բնականոն կյանքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները և նոր դրանից հետո անցում կատարել դելիմիտացիայի ու դեմարկացիայի:
Դելիմիտացիան ու դեմարկացիան կարող են տևել տասնյակ տարիներից ավելի, իսկ ՀՀ բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված, իսկ կյանքն ու անվտանգությունը՝ լրջորեն վտանգված:
Միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանազածումն ու սահմանազատումը լեգիտիմ չեն, եթե խաթարում են սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը», - նշել է պաշտպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
19.09.2021
17°  30° 
20.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: