ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Սա պայքար չէ իշխանության համար, պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար. Քոչարյան

Արցախի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարակից ընթացող հանրահավաքում իր ելույթը սկսեց հանրահավաքի մասնակիցներին շնորհակալություն հայտնելով, փոխանցում է Panorama.am-ը:

«Հիշեցնեմ, երբ դատարանի դիմաց հավաքվում էին իմ աջակիցները, ասում էին, որ պիցցայակերներ են, եկել են պիցցա ուտելու։ Հիմա չեմ կարծում, որ Հայաստանում և Հարավային Կովկասում բավարար պիցցա կա այսքան մարդկանց կերակրելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Սրանից հետո հնչեցին երկարատև ծափահարություններ, «Հայաստան» վանկարկումներ։
Շարունակելով ընդհատված ելույթը՝ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։

«Իմ գործընկերներն արդեն ասացին, որ եղել ենք Հայաստանի բոլոր մարզերում, քաղաքներում, բազմաթիվ համայնքներում։ Հիմա շատ ավելի լավ գիտենք, թե ո՞նց եք դուք ապրում, ինչի՞ կարիք ունեք, ի՞նչ խնդիրներ են կանգնած մեր երկրի առջև։ Ես շնորհակալ եմ բոլորին, որոնք հանդիպել են մեզ հետ, օգնել են մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում, և ոգևորել են մեզ այս պայքարի ընթացքում։ Շնորհակալություն ձեզ։ Բայց մեկ կարևոր արձանագրում. մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով»,- իր խոսքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Այս անգամ էլ ելույթն ընդհատվեց  ծափահարություններով, բացականչություններով ու «վարչապետ, վարչապետ» վանկարկումներով։

Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով իր խոսքը, ընդգծեց՝ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար։

«Երկրի առաջ այսօր կանգնած է չորս հիմնական խնդիր։ Առաջինը երկրի պաշտպանությունն է ու սահմաների անվտանգությունը, երկրորդը Ղարաբաղի ապագան է, երրորդը տնտեսության վիճակն է՝ գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը։ Չորրորդ խնդիրը քաղաքական գերլարված մթնոլորտն է, ատելությունը, որը երեք տարի շարունակ սերմանում էր այս իշխանությունը։

Այս իշխանությունը ի վիճակի չէ, այս հարցերին տալ լուծումներ։ Ի վիճակի չէ, քանի նրանք են այս խնդիրները ստեղծել, առաջ բերել և սնում են մինչ այսօր։ Մենք եկել ենք վերջ տալու այդ ամեն ինչին։ Այս ընտրությունը ընտրություն է մի կողմից արժանապատիվ խաղաղության, և մյուս կողմից ծնկաչոք խայտառակության միջև, սա ընտրություն է տնտեսական վերելք ունենալու և տնտեսական ճգնաժամը խորացնելու մեջ, սա ընտրություն է համերաշխության ու թշնամանքի մեջ։ Մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ բերել ու հասցրել են այս տխուր վիճակին»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
02.08.2021
17°  30° 
03.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: