ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ողջ իրավապահ համակարգն ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն. Սերժ Սարգսյան

Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման, Ձորաղբյուրի 29/45 տեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը, հայտնում է Այսօր-ը:

Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորմամբ լծված են իրենց դեմ բիրտ ուժ կիրառելուն։

«Անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ։ Ուշադիր հետևում ենք իրադարձություններին և կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք և մեր հիմնական հայտարարությունը կանենք քվեարկության ավարտից անմիջապես հետո», - ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնում է, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե ընտրությունների արդյունքներից հետո դրա մասին կխոսի։

«Հիմա վաղ է խոսել», - ասաց նա:

Հարցին, թե ինչպես է տեսնում ապագան, եթե դարձյալ ընտրվի Նիկոլ Փաշինյանը, Սարգսյանը պատասխանեց.
 
«Ապագա չկա էդ դեպքում»:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: