ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս զինվորականներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը

Ռուս զինվորականներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանի կառուցմամբ ամբողջությամբ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բժշկական ջոկատի համար նախատեսված ավանը ներառում է ամբուլատոր, վիրաբուժական, վերակենդանացման, հոսպիտալային, ինֆեկցիոն բաժանմունքներ և ընդունարան: Հոսպիտալը նախատեսված է 40 մահճակալի համար:

Նշվում է, որ մոդուլները համալրված են ժամանակակից սարքավորումներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներին որակյալ օգնություն հատկացնելու համար, Tert.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: