ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում «Դեօկուպացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերով հանձնաժողով» է ստեղծվել

worldatlas.com

Վրաստանում կառավարական հանձնաժողով  է ստեղծվել՝ «Դեօկոպացման և հակամարտությունների խաղաղ կարգավորման պետական ​​ռազմավարության» մշակման և իրականացման համար»:

Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, կառավարական հանձնաժողովի շրջանակներում կստեղծվի աշխատանքային խումբ, որը մինչև տարեվերջ հասարակության ներգրավմամբ համապարփակ և համսլիր պետական ​​ռազմավարություն կմշակի:
Հանձնաժողովը և աշխատանքային խումբը նախագահելու և համակարգելու է Արտաքին գործերի նախարարությունը:

«Կառավարական հանձնաժողովի նպատակն է ստեղծել ընդհանուր ազգային գործընթաց, որի շրջանակներում դեօկուպացման և հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ միասնական պետական մոտեցում և ռազմավարական տեսլական կմշակվի: Գործընթացում ներգրավված կլինեն պետական ​​գերատեսչություններ և հաստատություններ, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: