ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մինսկի խմբի շրջանակում աշխատում ենք ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղղությամբ». ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ իրենք աշխատում են Մինսկի խմբի շրջանակում` աջակցելու համար Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցանկություն է հայտնել Լավրովի հետ քննարկել «մի շարք հակամարտություններ»:

«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի աջակցենք Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նույնպես մատնանշում է, որ ԵԱՀԿ-ն աջակցում է վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված գործողություններին»,- ասել է վերջինս:

«Կքննարկենք հարցերի առանձին մեծ շրջանակ` հակամարտություններ, որոնց կարգավորման աջակցմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն: Նկատի ունեմ ներուկրաինական, ղարաբաղյան, մերձդնեստրյան, Անդրկովկասի հարցով ժնևյան քննարկումները: Ինչպես ասում են, անելու գործ կա»,- իր հերթին, նշել է Լավրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: