ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը գնահատել է Հայաստանում ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղում իրավիճակի վրա

Фото: Пресс-служба МИД РФ / ТАСС

Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների ազդեցության մասին Ղարաբաղում իրավիճակի վրա: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։

«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ անհասկանալի է, թե ինչպես են այս արդյունքները ազդելու քաղաքական կյանքի ձևավորման վրա նոր պայմաններում։ Սպասենք, մինչև այնտեղ կառավարություն կլինի», - ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընտրությունների արդյունքները Հայաստանում կազդեն տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա, փոխանցում է Panorama.am-ը:

«Մենք, համենայն դեպս, ելնում ենք նրանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման, գործում են ու համապատասխանում են ներգրավված կողմերի շահերին», - ավելացրել է Լավրովը:

Շմիդտը պաշտպանել է Լավրովի դիրքորոշումը, ասելով, որ ընտրությունները նոր են տեղի ունեցել ու սպասում են դիտորդների ամբողջական զեկույցի հրապարակմանը։

«Այնպես որ, սպասենք մինչ կառավարության ձևավորումը, ապա մենք գնահատականներ կտանք»,-ասել է Շմիդը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: