ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,07 RUB - 6 դրամ -0,39 GBP - 485 դրամ -0,11
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին

 Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները:

«Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրականացնելու համար: Գազի ընդհանուր շուկան նշանակում է հավասար պայմաններ տնտեսավարող սուբյեկտների համար», - ասել է Մյասնիկովիչը:

ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում առկա մյուս խնդիրը բեռնափոխադրման հարցն է: Եվ այս խնդիրը լուծելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը այժմ մշակում է «շատ մեծ ու ժամանակակից համաձայնագիր էլեկտրոնային-նավիգացիոն կնիքների վերաբերյալ», որոնք կուղեկցեն ԵԱՏՄ տարածքում փոխադրվող բեռները և թույլ կտան հեշտացնել վարչարարական մի շարք հարցեր ստուգումների ժամանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 1,03 կմ/ժ
5 C°
 
   
05.12.2022
   
06.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։