ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները կնպաստեն ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական գրանցումից հետո կնպաստեն Հայաստանի առաջադեմ զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման առումով»,-նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ընտրություններին հետևել են բազմաթիվ տեղական (8749) և օտարերկրյա դիտորդներ (483), այդ թվում նաև Ռուսաստանից: Բացի այդ, ընտրություններին հավատարմագրվել է 68 տեղական և 49 օտարերկրյա լրատվամիջոց: Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Ի.Նեմատովը նշել է, որ երկրում ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, և դիտորդները չեն արձանագրել որևէ լուրջ խախտում, որը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա: Նման գնահատականներ են տվել ՀԱՊԿ, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ դիտորդական առաքելությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: