ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Թույլ կտամ ասել, որ և ԵԱՀԿ-ն, և՛ ՀԱՊԿ-ը համագործակցում են մի քանի ոլորտներում, բայց կան նաև համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում մենք կկարողանայինք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,-  նշել է նա:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անվտանգության բնագավառում համագործակցության համաժողովում հիշատակվել է սահմանների պահպանության գործում երկխոսության զարգացման անհրաժեշտությունը՝ ահաբեկչությանն ու կազմակերպված հանցավորությանը հակազդելու, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար:

«Ուրախ եմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք անմիջակա քննարկելու մեր փոխգործակցության հետագա զարգացման հարցերը»,- իր հերթին նշել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: