ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալացի պատգամավորներ. Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների

Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ANSA-ն հրապարակել է իտալացի պատգամավորների հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների՝ նրանց քաղաքական բանակցություններում օգտագործելու համար՝ Թուրքիայի աջակցությամբ: Տեղեկացել ենք, որ մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների զրույցի մի մտահոգիչ տեսանյութ, որը հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում հայ գերիները անօրինական են պահվում և օգտագործվում են ականապատ տարածքների քարտեզների կամ այլ զիջումներ դիմաց փոխանակման համար։ Այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ է պարզություն և հրատապ ու խիստ դիրքորոշում բոլոր միջազգային գործընկերների կողմից` դադարեցնելու համար մարդկային կյանքերի վերաբերյալ շահարկումները: Ակնկալում ենք, որ մեր կառավարությունը շուտափույթ իր ձայնը լսելի դարձնի՝ իր դիրքորոշումը հայտնելով ընդդեմ նրանց, ովքեր շարունակում են խախտել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր դրույթները։ Ուստի պահանջում ենք, որ բոլոր ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձիք անմիջապես ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց նախապայմանների»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: